Անակնկալը հաճելի էր եվ ոգեվորիչ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Անակնկալը հաճելի էր եվ ոգեվորիչ

Անակնկալը հաճելի էր եվ ոգեվորիչ

Նոր տարվա նախաշեմին հաճելի անակնկալ էր սպասվում Ասկերանի շրջանի Սարդարաշենի Կայծեր Շահբազյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին:

Իրանում գործող «Թևանիկ» բարեգործական միության կողմից այս անգամ նվեր էր նախատեսվել հենց այս կրթօջախի համար, որը կրում է Արցախյան պատերազմում զոհված հերոս քաջորդի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Կայծեր Շահբազյանի պատվավոր անունը: Ուշադրության կենտրոնում պահելով այս դպրոցը՝ թևանիկցիների և նրա պատասխանատուների ցանկությունը մեկն է. Սարդարաշենում ծնված և ապրող մանուկը լինի ավելի զարգացած և առաջադեմ ու կարողանա նպաստել հզոր և կայուն հայրենիքի կերտման գործին: Կրթօջախի համար նախատեսված էր համակարգիչ:

Բարեգործական նախաձեռնության պատասխանատուն ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Ասկերանի կառույցի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանն էր: Ներկա էր համայնքի ղեկավար Հայկ Հակոբյանը:

Ալյոշա Գաբրիելյանը ներկայացնելով Թևանիկ բարեգործական կազմակերպության գործունեությունը՝ տեղեկացրեց, որ իրականացնելով տարաբնույթ բարեգործական ծրագրեր՝ «Թևանիկ»-ն իր գերակա ուղղություններից մեկը համարում է նաև կրթական ծրագրերի իրականացումը: Ինչ խոսք, թևանիկցիները կօգտագործեն ամեն մի առիթ աջակցելու Արցախի դպրոցների կրթական մակարդակի զարգացման համար:

Դպրոցի տնօրեն Նունե Սևլիկյանը դպրոցի և սարդարաշենցիների անունից շնորհակալություն հայտնեց «Թևանիկ» բարեգործական կազմակերպությանը նման հայրենանվեր գործ կատարելու համար.
«Թևանիկ» բարեգործական կազմակերպության կողմից մեկ համակարգիչ նվիրաբերվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցին: Այն ներկայացրել է ԱՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ռիտա Մնացականյանը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1