Այս համագործակցությունը որոշակի լավատեսության հիմքեր է ստեղծել. Աղվան Վարդանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այս համագործակցությունը որոշակի լավատեսության հիմքեր է ստեղծել. Աղվան Վարդանյան

Այս համագործակցությունը որոշակի լավատեսության հիմքեր է ստեղծել. Աղվան Վարդանյան

Հայտնել ենք, որ այսօր ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ նախորդ կոալիցիոն հուշագիրն ու նոր ստորագրվածը իրար լրացնող փաստաթղթեր են, իսկ նորն ուժի մեջ է մնալու մինչև 2022 թվականը:

Աշոտյանն էլ երկու հուշագրերը համեմատելիս նշեց, որ նախորդ փաստաթուղթը նախընտրական էր: «Նախորդը կախված էր նրանից, թե ինչ քվե կստանան երկու քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում:  Նոր համաձայնագիրը լիարժեք է, սահմանում է գործունեության ժամկետ, որը համընկնում է 6-րդ գումարման ԱԺ-ի ժամկետների հետ»,- ասաց նա:

Ըստ Աշոտյանի` խորհրդարանական հանրապետությանը բնորոշ նոր համագործակցության տարրեր է ամրագրում, որոնք մինչ այդ գոյություն չեն ունեցել մեր քաղաքական պատմության մեջ:

Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ այս հուշագրի մեջ որևէ պաշտոնի մասին խոսք չկա: «Միայն կա մեկ կետ, որ վարչապետի թեկնածուին ՀՀԿ-ն է առաջարկելու»,- ասաց նա:

Նախորդ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո բացթողումների ու առավելությունների մասին հարցին անդրադառնալով` երկու ուժերի ներկայացուցիչներն էլ նշեցին, որ համագործակցության ընթացքում խնդիրներ չեն առաջացել, ընդհակառակը`բազմաթիվ խնդիրներ են լուծվել:

«Բոլոր ոլորտներում էլ հսկայական անելիքներ ունենք` տնտեսության մեջ առկա խնդիրները լուծելու, կոռուպցիայի դեմ պայքարելու և մնացած բոլոր ոլորտներում: Այս համագործակցությունը որոշակի լավատեսության հիմքեր է ստեղծել մեր հասարակության շրջանում: Երկրում կկարողանանք արմատական, որակական փոփոխություններ անել, և սա դրական է: Կարևորը, որ ուղղությունը ճիշտ է ընտրված»,- հայտարարեց Վարդանյանը:

Աշոտյանն էլ նշեց, որ նախընտրական կոալիցիան հիմք հանդիսացավ, որ ընդդիմադիր դաշտում ևս գաղափարական դաշինքներ ստեղծվեն, ինչի արդյունքն այն եղավ, որ այդ դաշինքներից մեկը խորհրդարանում է հիմա:

1