Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն սահմանվել է Բուխարեստում` 1958 թվականի Լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ: Նպատակը, որ բոլոր երկրների լրագրողները համախմբվածություն դրսեւորեն, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

Օրը պատահաբար չի ընտրված. 1943 թվականի սեպտեմբերի 8-ին չեխ լրագրող, գրող Յուլիուս Ֆուչիկըհակաֆաշիստական դիմադրությանն ակտիվ մասնակցելու համար մահապատժի է ենթարկվել նացիստական ռեժիմի կողմից: Ֆուչիկն աշխարհին հայտնի է դարձել «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցիս» գրքի շնորհիվ, որը գրել է բանտում եղած ժամանակ:

1