Այսօր  Բեկորի  ծննդյան օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Այսօր  Բեկորի  ծննդյան օրն է

Այսօր  Բեկորի  ծննդյան օրն է

Հոկտեմբերի 6-ը ՀՅԴ գաղափարի նվիրյալներից մեկի՝ Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է: Նրա ընտանիքի անդամները, մարտական ու կուսակցական ընկերները, զինծառայողներ, Ստեփանակերտի «Բեկորի» անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները այսօր Բեկորի հուշակոթողի մոտ էին հավաքվել, մեկ անգամ եւս հիշելու եւ արժեւորելու հերոսի նվիրումն առ հայրենիք:

Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի սաները հերոսական երգով եւ պարով էին հանդես եկել՝ շնորհավորելով արժանի արցախցու ծննդյան տարեդարձը: Նոր սերունդը հանդես է եկել այն համոզմամբ, որ Բեկորի թողածն այն գնահատելի ժառանգությունն է, որը երբեք սակարկման ենթակա չէ:

Բեկորի գաղափարական ընկեր Դ. Իշխանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնելով աշակերտներին՝ կարեւորեց սերունդներին ճիշտ դաստիարակելու եւ մեր հերոսների նվիրական ավանդը փոխանցելու գործում դպրոցի եւ ուսուցչի դերը: «Այդ հերոսական պայքարը այսօրվա համար էր եւ բոլորս պարտավոր ենք մեր ապրած կյանքով եւ աշխատանքով նպաստել, որ մեր երկիրը այնպիսին լինի, ինչիսին կերազեին տեսնել մեր ընկերները: Շնորհավոր ծնունդդ ընկեր…»,- այսպես ավարտեց իր խոսքը ՀՅԴ Արցախի ԿԿ Ներկայացուցիչը:

 «Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում:

1