Այսօր Արցախյան մերօրյա վերածննդի 25 ամյակն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Այսօր Արցախյան մերօրյա վերածննդի 25 ամյակն է

Այսօր Արցախյան մերօրյա վերածննդի 25 ամյակն է

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը` փետրվարի 13-ին առավոտյան ժամը 10:00-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի եւ գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողությունը, Ստեփանակերտի Կոնդեսատորների գործարանի աշխատակազմը եւ հազարավոր այլ քաղաքացիներ, երթով քայլել են դեպի Լենինի անվան հրապարակ, պահանջելով <<Միացում մայր Հայաստանին>>: Այդ օրը ավելի քան 7000 մարդ հավաքվել էին Լենինի հրապարակում`  սկիզբ դնելով արցախահայության , այնուհետեւ ողջ հայության մերօրյա վերածննդին` հրապարակն էլ այդ օրվանից կոչվեց Վերածննդի հրապարակ:

 

 

Այսօր , 25 տարի հետո 1988 թ. փետրվարի 13-ից, Ստեփանակերտի` արդեն Վերածննդի հրապարակում հավաքվել էր  Արցախյան շարժման միրջուկը:

Նրանք պարզապես այսօր հավաքվել էին պատմական վայրում իրար բարեւելու, հիշելու պատմական պահը:

 

 

Այսօր ժամը 12:30-ին Արցախի պետական համալսարանի շենքի բակից, /նախկին մանկավարժական ինստիտուտ/  սկսվելու է երթ դեպի Վերածննդի հրապարակ` ի նշան  եւ ի հարգանք եւ ի շարունակություն Արցախյան շարժման , հայության վերածննդի:

 

 

 

Այսօրվա տոնական միջոցառումների մասին կներկայացնենք ավելի ուշ:

 

Սեփ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1