Այսօր Արգամ Հարությունյանի հիշատակի օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այսօր Արգամ Հարությունյանի հիշատակի օրն է

Այսօր Արգամ Հարությունյանի հիշատակի օրն է

Մարտի 8-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի, հիշատակի օրն է:

Հայրենի Շոշ գյուղում՝ նրա հիշատակն անմահացնող հուշարձանի մոտ, հավաքվել էին հերոսի ընտանիքը, հարազատներն ու ընկերները: Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ընկերներ:

Ծնվել է 1968թ. հունվարի 15-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1986-1988-ին ծառայել է խորհրդային բանակի դեսանտային զորքերում։
1990-ին կազմավորել է Շոշի պարտիզանական ջոկատը (հետագայում՝ վաշտ)։ Այնուհետև միացվել է Ա. Ղուլյանի (Բեկոր) 1-ին վաշտին, որի հիմքի վրա 1992 թ. սեպտեմբերին ձևավորվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 1-ին գումարտակը. Արգամը նշանակվել է գումարտակի շտաբի պետ։

1990-1994-ին մասնակցել է Շոշի ձորակի գյուղերի ինքնապաշտպանությանը. Տողի, Կրկժանի, Շուշիի ազատագրմանը, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Ֆիզուլիի շրջանների պաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին։ Զոհվել է 1994 թ. մարտի 8-ին:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման» մեդալով:

Շոշ գյուղում դրված է նրա  քարակոփ կիսանդրին (քանդակագործ՝ Յու. Հովհաննիսյան), որը  հիշեցնում է հերոսի մշտական ներկայությունը գյուղում, եւ սերունդներին պատմում  նրա գործն ու անմահության խորհուրդը:

1