«Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

«Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

Այսօր լրանում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 96-ամյակը:

1921 թվականի մարտի 15-ին Թեհլիրյանը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարելով երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերը իր պաշտպանական ճառում ասելու էլ. «Սողոմոն Թելիրյանը ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա, կարելի է ասել, կտաներ իր առջև դրոշակը խոշտանգվածների, դրոշակը իր լլկված ընտանիքի»:

Դատավարության ժամանակ Թեհլիրյանն ասում է. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Թեհլիրյանի դատավարության արդյունքներին սրտատրոփ հետևել է համաշխարհային հանրությունը։ Գերմանական դատարանը Թեհլիրյանին անմեղ է ճանաչել` «արդյո՞ք Թեհլիրյանը մարդ է սպանել» հարցին տալով «ո’չ» պատասխանը։

https://youtu.be/jJy_smL_vfY

1