Ամփոփում եւ մաղթանք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Ամփոփում եւ մաղթանք

Ամփոփում եւ մաղթանք

Ավարտվում է 2012 թվականը: Անցնող տարվա հետ կապված` համաշխարհային եւ հայկական բեմահարթակներում տեղի ունեցան բավականին հետաքրքրաշարժ եւ կարեւոր իրադարձություններ:

 

 

Չմոռանանք, որ այս տարվա հետ ՙպետք է վերջանային՚ աշխարհի քաղաքակրթությունները, սակայն հիասթափեցնելով մայաների օրացույցի, մեղմ ասած, թերի մեկնաբանողներին, աշխարհի վերջն այդպես էլ չեկավ:

 

 

 

Փոխարենն այս տարի աշխարհում տեղի ունեցան կարեւոր քաղաքական իրադարձություններ: Աշխարհի երկու հզոր կենտրոններում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանի Դաշնությունում, իսկ մեզ` արցախցիներիս համար աշխարհի կենտրոն համարվող Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ:
Այս տարի լրացավ Շուշիի ազատագրման 20-ամյակը: Այս տարի Ստեփանակերտում կազմակերպվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի զորահանդես, որը զինատեսակների ե’ւ որակական, ե’ւ քանակական առումով գերազանցեց մինչ այդ կազմակերպված բոլոր զորահանդեսներին:
Այս տարի էր նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի գլխավոր զորավարժությունը, ինչը եւս գերազանցեց նախորդներին եւ իր տեսակով գրավեց նաեւ արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությունը:

 

 

Այս տարի հայկական մեկ այլ հատվածի` սիրիահայության մոտ, կարելի է ասել, անակնկալ չէր սպասված ծանր կացությունը` կապված Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետ: Սիրիայի` երբեմնի հզոր հայկական համայնքը կործանման եզրին է: Հազարավոր սիրիահայեր լքել են Սիրիան, որոց մի մասը հաստատվել են Հայաստանի, մի մասն էլ` Արցախի Հանրապետություններում: Այս պահին շարունակվում է վտանգված լինել հազարավոր սիրիահայերի եւ արաբ բնակչության ճակատագիրը:
Այս տարի հատկանշական էր Արցախի միջազգային ճանաչման առումով: Հիշենք, որ այս տարվա մեջ ԱՄՆ երկու նահանգներ նահանգային մակարդակով ճանաչել ու կոչ են արել ԱՄՆ իշխանություններին` ճանաչել ԼՂՀ անկախությունը:

 

 

 

Այս տարի էր Ավստրալիայի ամենախոշոր նահանգի` Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդին ճանաչելու` օրենսդիր մարմնի կողմից ընդունած բանաձեւը:
Այս տարվա մեջ էր Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Լեռնային Ղարաղաբի Հանրապետություն եւ նրա հանդիպումն ու ելույթը ԼՂՀ Ազգային Ժողովում:

 

 

Այս տարի Արցախ են այցելել նաեւ այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ:
Թվարկելով բոլոր այն քաղաքական եւ ոչ քաղաքական կարեւոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում, շնորհավորելով համայն հայության Նոր Տարին, մաղթում ենք, որ`

 

 

— հաջողությամբ պսակվեն մեր մաքառող ժողովրդի երազանքները` տեսնել ճանաչված եւ հզոր Արցախի Հանրապետություն,

— երկրում լինեն հավասար հնարավորություններ բոլոր արցախցիների համար,

— գեներալի, նախարարի, նախարարի վարորդի, ուսուցչի եւ բանվորի երեխաները հավասար հնարավորություններ ունենան ամենուր, եւ բոլորի ընտանիքներում պայծառ տոնածառ լինի ու Ձմեռ պապը բոլո’ր երեխաներին այցի գա,

— գալիք տարի երկրում այլեւս մուրացկաններ չլինեն,

— բոլորն իրենց զգան ԼՂՀ լիարժեք քաղաքացիներ,

— զինվորը ուժեղ, առողջ եւ արժանապատվորեն շարունակի իր ծառայությունը եւ թշնամու գնդակը անհասանելի լինի նրա համար,

— ոստիկանը, բժիշկը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում սպասարկում են բնակչությանը, լինեն իրենց գործառույթի եւ գործի նվիրյալներ,

— մեր թոշակառու ավագ սերունդը լիարժեք ապրի երկրում,

— մանուկները մեծանան խաղաղ եւ ապահով Արցախում,

— Հայ առաքելական եկեղեցին ավելի հզոր լինի, որ աղանդավորներն այլեւս գործ չունենան մեր երկրում,

— ամեն մեկն իր` նույնիսկ փոքր ներդրումն ունենա մեր երկրի շենացման, բարգավաճման եւ անվտանգության համար:

 

Ամեն

1