Ամուր սահման` հզոր հայրենիք. ՀՕՄ-ի ներդրումը սահմանամերձ բնակավայրերի ամրացման և զարգացման գործում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ամուր սահման` հզոր հայրենիք. ՀՕՄ-ի ներդրումը սահմանամերձ բնակավայրերի ամրացման և զարգացման գործում

Ամուր սահման` հզոր հայրենիք. ՀՕՄ-ի ներդրումը սահմանամերձ բնակավայրերի ամրացման և զարգացման գործում

«Հայ օգնության միության» (ՀՕՄ) Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ

Ելնելով հայ ժողովրդի պատմական իրադարձություններից՝ ՀՕՄ-ն իր գործունեությունը ծավալել է դրան համապատասխան՝ առանձնացնելով տվյալ իրավիճակի համար կարևորագույնը: Իրատեսորեն համարել է, որ երկրում առկա սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրները, հայ փախստականների, անապաստանների, գաղթականների, որբերի ու հիվանդների ապահովության ու օգնության համար միջոցների հայթայթումն ու տրամադրումը միայն Հայաստանի կառավարության խնդիրը չէ: Այն համայն աշխարհով մեկ սփռված հայության խնդիրն է, ազգանպաստ գործունեությունը` յուրաքանչյուր հայի պարտքը: Եվ այս նպատակն իրագործելու ճանապարհին, քաջ գիտակցելով հարցերի հույժ կարևոր լինելը, համագործակցել է Հայաստանի բոլոր ժամանակների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, հայ մի շարք բարեգործական միությունների, կազմակերպությունների հետ՝ դրանով իսկ կրկնապատկելով և եռապատկելով ազգանվեր գործը:

ՀՕՄ-ի առաքելությունն է` նպաստել Հայաստանի հանրապետությունում իրավական, ժողովուրդավարական պետության ձևավորմանը և քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել հայ ժողովրդի ընկերային, կրթական, առողջապահական և բարեսիրական ծրագրերի իրականացմանը:

Իր առաքերությանը հավատարիմ՝ 1988թ. աղետալի երկրաշարժի օրերին, Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը իր աշխարհասփյուռ մասնաճյուղերով և կամավորներով ձեռնարկում է անմիջական դրամահավաք, որպեսզի կարողանա անհապաղ օժանդակություն ուղարկել Հայաստան՝ «Կարիքը հսկայ է, ժամանակը` կարճ» կարգախոսով:

Հայաստանի վերանկախացումից անմիջապես հետո ՀՕՄ-ի ներկայությունը Հայաստանում տեսանելի դարձավ իր ներդրումների և Հայաստանի ողջ տարածքում գործող 50 մասնաճյուղերի շնորհիվ: Այդ օրերին հույժ կարևոր էր աղետից տուժած ժողովուրդի կողքին լինելը, ուստի հումանիտար մեծաքանակ օժանդակությանը զուգահեռ հիմնվեցին մեկը մյուսին հաջորդող ՀՕՄ-ի անունը կրող Օպտիկական և հոգեբանական կենտրոնները, Ախուրյանի Նիկոլ Աղբալյան վարժարան և Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնը, որն այսօր տոնում է իր 20 ամյակը և այդ արդիական հարկի տակ այս տարիներին լույս աշխարհ են եկել ավելի քան 14000 երեխաներ: Այս ամենի կողքին պետք է ավելացնեմ ՀՕՄ-ի ծրագրերը գյուղերի զարգացման ու օժանդակության գործում: 26 տարիների ընթացքում ՀՕՄ-ը իր աշխարհասփյուռ կառույցների ու նվիրատուների միջոցով կարողացել է իրականացնել մի շարք բարեկարգումներ Հայաստանի քաղաքներում և գյուղերում: Մասնավորապես Հայ օգնության միության ուշադրության կենտրոնում են գտնվում սահմանամերձ համայնքները, 2014 թվականից ՀՕՄ-ը ընդունեց Ամուր սահման` հզոր հայրենիք կարգախոսը և իր գործունեության հիմնական թիրախը ու առանցքը ընտրեց Տավուշի և Վայոց Ձորի սահմանամերձ համայնքները, որտեղ իրականացվել են մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով բարելավել համայքի ժողովրդի կյանքի պայմանները, կառուցվել են ջրագծեր, խճապատվել են ճանապարհներ, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկենտրոններ: Սահմանամերձ բնակավայարերի զարգացման կարևորությունը առաջնահերթ դասելով՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերին գործընկերի կարգավիճակով միանալով, ՀՕՄ-ը աջակցում է սահմանամերձ համայնքների /Տավուշի մարզ/ ջերմոցային տնտեսությունների կառուցմանը՝ ապահովելով ջեմատների կաթիլային ոռոգման համակարգի տեղադրումը: Արդեն իսկ կառուցվել է 30 ջերմատուն և նախատեսվում է առաջիկայում նաև շարունակել օժանդակությունը՝ ևս 30 ջերմատան կաթիլային համակարգի տեղադրմամբ, որպեսզի համայնքի բնակիչները ունենան աշխատանք և կառչած մնան իրենց հողին:

Տարիներ շարունակ, սեպտեմբերի մեկին հայաստանի տարբեր բնակավայրերում հատկապես սահմանամերձ համայնքաներում, ՀՕՄ-ը փոքրիկներին գրենական պիտույքներով է դիմավորել դպրոցներում: Այս տարի ևս, սեպտեմբերի 1-ին 2017-18 ուսումնական տարվա վերամուտին ընդառաջ Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի սահամանամերձ 39 համայնքի 45 դպրոցների 1-4-րդ դասարանի 3096 աշակերտներ ՀՕՄ-ի կողմից ստացան գրենական պիտույքներ ու պայուսականեր:

Իր ստեղծման օրվանից Հայ Օգնության Միությունը մշտապես եղել է մեր սահմանը անառիկ պահող հայ զինվորի կողքին՝ ցուցաբերելով բարոյական և նյութական օժանդակություն: Ինչպես արցախյան ազատամարտի տարիներին, այսօր ևս շարունակվում են այցելությունները զորամասեր և առաջնային գիծ, տրամադրվել է բանակին քնապարկեր, տաքացուցիչներ և նվերներ զինծառայողներին, զորամասերում կազմակերպվել է միջոցառումներ և համերգներ, որը մեծ ոգեորություն է առաջացրել զինծառայողների մոտ:

2015թ. ի վեր ՀՕՄ-ը իրագործում է «Նամակ զինվորին» ծրագիրը, որի շրջանակում յուրաքանչյուր տարի Հայաստանի և Սփյուռքի հայ կրթօջախների սաները իրենց սրտաբուխ նամակներով ոգեշնչում են հայ զինվորին:

1992 թվականից առ այսօր ՀՕՄ-ի ջանքերի շնորհիվ իրենց անհատ հովանավորներն են գտել զոհված ազատամարիկների և երկկողմանի ծնողազուրկ շուրջ 8000 երեխաներ Հայաստանում և Արցախում: Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո զահված հերոսների շուրջ 70 երեխա ունեն արդեն իրենց հովանավորները:

2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ամուր սահաման` հզոր հայրենիք կարգախոսը վերափոխվեց Ուժեղ բանակ, ամուր սահաման` հզոր հայրենիք կարգախոսին, բոլոր վիրավոր զինծառայողները և ազատամարտիկները եղել են ՀՕՄ-ի ուշադրության կիզակետում: Այժմ կառույցը սերտորեն համագործակցում և աջակցում է նորաստեղծ Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին:
Հատկանշական է ՀՕՄ-ի Արցախի Սոսե մանակապարտեզների ցանցը, այս մանակապարտեզները աշխատում են Արցախի 8 համայնքներում և վերջերես Ստեփանակերտ քաղաքում վերաբացվեց Սոսե մանկապարտեզի եռահարկ շենքը, որը արդիական կառույց է որտեղ իրենց նախադպրոցական կրթությունը կստանան 130 երեխաններ: Շենքի կառուցումը կատարվել է ՀՕՄ-ի բոլոր միավորների և նվիրատուների շնորհիվ:

Հետագայի աշխատանքներ`

ՀՕՄ-ի մնայուն «Լավագույն ուսանող» ծրագիրը, որը իրականացվում է 1993թ.-ից , կենտրոնական վարչության աջակցությամբ հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սոցիալապես անապահով, բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները ստանում են խրախուսական դրամական պարգև: Յուրաքանչյուր տարի ՀՕՄ-ի լավագույն ուսանող մրցանակին արժանանում են 55 ուսանող, այս տարի պարգևատրվելու են սահմանամերձ բնակավայրերի և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին:
Ստեղծել աշխատատեղեր սահմանամերձ շրջաններում:

Շարունակել օժանդակել սահմանամերձ համայնքներում ջերմոցային տնտեսությունների հիմնման ծրագիրը

2015-ից սկսած կազմակերպվել է Բաղանիսի, Վազաշենի, Այգեհովիտ, Ազատամուտ, Բագարան, գյուղերի դպրոցների աշակերտների այց Երևանի տեսարժան վայրեր` նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել մայրաքաղաքի պատմամշակութային արժեքներին: Նախատեսվում է նմանատիպ այցերը շարունակական դարձնել:
Խթանել ծնելիությունը սահմանամերձ համայնքներում:

Այս բոլոր ծրագրերի իրագործումը հնարավոր է ՀՕՄ-ի աշխարհի 26 երկրում գործող միավորների ջանքերի շնորհիվ:

19 Սեպտեմբեր 2017թ.

1