ԱՄՆ փոխնախագահը «մասնակցել է» Ադրբեջանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդների ցույցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ԱՄՆ փոխնախագահը «մասնակցել է» Ադրբեջանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդների ցույցին

ԱՄՆ փոխնախագահը «մասնակցել է» Ադրբեջանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդների ցույցին

ԱՄՆ Հայ Դատի կառույցի, ՀՅԴ «Սեպուհ» կոմիտեի և ՀՅԴ ԱՄՆ երիտասարդական միության «Անի» մասնաճյուղի կազմակերպությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ:

Ցույցին մասնակցել են բազմաթիվ հայեր, որոնք պարզել են պաստառներ 1988 թվականին Արցախում Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ: Ցուցարարներն իրենց բողոքն են ներկայացրել այդ երկրի և դրա նախագահ Ալիևի՝ մինչ օրս շարունակվող հակահայ քաղաքականության վերաբերյալ:

Ցույցի ընթացքում ուշագրավ զուգադիպություն է տեղի ունեցել: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ավտոշարասյունն անցել է  Ադրբեջանի դեսպանատան մոտով՝ հենց ցույցի պահին:

Նշենք, որ Ալիևի մի քանի «ներկայացուցիչներ» փորձել են հակազդել հայկական ցույցին, սակայն, հերթական անգամ ձախողվել են:

1