ԱՄՆ Սենատի քննարկման է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ Սենատի քննարկման է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև

ԱՄՆ Սենատի քննարկման է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Սենատի քննարկմանը։

Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ կոնգրեսի կայքից՝ ապրիլի 24-ին ներկայացված բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարքին և Թոմ Յուդալը:

Փաստաթղթում մասնավորապես նշվել է.

«Հաշվի առնելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականցված Հայոց ցեղասպանությունը,նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկական զտումների և  Հայոց ցեղասպանության խնդիրների նկատմամբ համապատասխան ընկալում»։

1