ԱՄՆ պետքարտուղարը ցանկանում է Արցախում ականազերծման աշխատանքներն արագ ավարտին հասցնել. Հայ Դատ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ պետքարտուղարը ցանկանում է Արցախում ականազերծման աշխատանքներն արագ ավարտին հասցնել. Հայ Դատ

ԱՄՆ պետքարտուղարը ցանկանում է Արցախում ականազերծման աշխատանքներն արագ ավարտին հասցնել. Հայ Դատ

Միացյալ Նահանգների ԱԳ նախարար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 3-ի իր ելույթում հայտարարել է, որ ինքն աջակցում է Արցախում խաղաղություն հաստատելու նպատակով կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիյըթ Էնգըլի առաջարկներին, որոնց գլխավոր նպատակն է ականազերծել Արցախի սահմանները, խստացնել սահմանային հսկողությունն ու տեղադրել նախահարձակ կողմին հստակ բացահայտող սարքեր: 

Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի hանձնախումբը:

Թիլերսոնը նաև հայտարարել է, որ ինքն աջակցում է Արցախի ականազերծման աշխատանքներն «ամենաարագ և ամբողջական կերպով» այն իրականացնելու ջանքերին: Նա հայտնել է, որ Վաշինգտոնն այդ նպատակով 45 միլիոն դոլար է տրամադրել Արցախյան զոհերի ընտանիքներին:

Թիլերսոնի խոսքով՝ նախարարությունը քննարկում է նաև Արցախում ականազերծման աշխատանքներն իրականացնող The HALO Trust ընկերությանը հավելյալ գումարներ տրամադրելու առաջարկը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին ողջունել է նախարարի այս հայտարարությունը: 

1