ԱՄՆ պետդեպի հայտարարությունը՝ ԼՂ շփման գծում տիրող լարվածության վերաբերյալ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ պետդեպի հայտարարությունը՝ ԼՂ շփման գծում տիրող լարվածության վերաբերյալ

ԱՄՆ պետդեպի հայտարարությունը՝ ԼՂ շփման գծում տիրող լարվածության վերաբերյալ

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպատամենտի խոսնակ Հիզեր Նոերթը:

«Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել լարվածության հետագա աճից և անհապաղ կերպով քննարկել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության թուլացմանն ուղղված քայլերը»,- ասվում է Նոերթի հրապարակած հայտարարության մեջ:

Հիշեցնելով հունիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածած հաղորդագրությունը, որտեղ հակամարտող կողմերին կոչ էր արվում քաղաքական կամք դրսևորել բանակցությունները վերսկսելու համար՝ նշելով, որ դա տարածաշրջանի բնակչության համար ամուր խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է, պետդեպարտամենտից հայտնել են, որ ԱՄՆ-ը շարունակում է ինտենսիվորեն աշխատել կողմերի հետ:

«Մեր քաղաքականությունը, որի շուրջ Մինսկի խմբի համանախագահները համակարծիք են, այն է, որ խնդրի արդար լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա՝ ներառելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Ադրբեջանական կողմը հունիսի 16-ին հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով զոհվել են Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայողներ, հաջորդ օրը Ադրբեջանի սադրանքին զոհ է գնացել ևս մեկ հայ զինծառայող:

1