ԱՄՆ-ում հայ ուսանողները Ցեղասպանության ճանաչման լուռ ակցիաներ են կազմակերպել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ-ում հայ ուսանողները Ցեղասպանության ճանաչման լուռ ակցիաներ են կազմակերպել

ԱՄՆ-ում հայ ուսանողները Ցեղասպանության ճանաչման լուռ ակցիաներ են կազմակերպել

ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանի դիմաց մի խումբ ուսանողներ լուռ ակցիա են անցկացրել՝ բողոքելով այն փաստի դեմ, որ Միացյալ Նահանգները մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է համալսարանի The Guardian պարբերականը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կարմիր պաստառներ են պահել, որոնց վրա գրված է եղել «Վաղվա մտավորականները դեմ են ցեղասպանությանը», «Ժխտման բիծը»: Պաստառներից մեկի վրա օսմանյան փաշայի կողքին պատկերված է եղել ֆաշիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի նկարը՝ «Ո՞րտեղ է մեր ճանաչումը» գրությամբ:

Նմանօրինակ բողոքի ակցիա են կազմակերպել նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսանողական ասոցիացիայի անդամները: Ասոցիացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչ Արա Մանջիկյանը հույս է հայտնել, որ բողոքի նմանօրինակ ակցիաները կնպաստեն ուսանողների շրջանակում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը, քանի որ հենց այդ ուսանողներն են, որ ապագայում օգնելու են ձևավորել ԱՄՆ քաղաքականությունը:

1