ԱՄՆ-ն նոր համանախագահ է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խմբում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԱՄՆ-ն նոր համանախագահ է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խմբում

ԱՄՆ-ն նոր համանախագահ է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խմբում

Օգոստոսի 28-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր մշտական համանախագահ կդառնա Էնդրյու Շեֆերը։Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

«Շատ ուրախ եմ հայտնելու, որ երկուշաբթի օրվանից համանախագահ կլինի Էնդրյու Շեֆերը։ Նա շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով վերջերս ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար»,-ասել է Հոգլանդն ու հավելել. «Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»:

«Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ»,- News.am-ի փոխանցմամբ՝ ասել է Հոգլանդը:

Նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները, հեռանալուց առաջ նշել է դեսպան Հոգլանդը:

1