ԱՄՆ ՀՅԴ Հայ դատի գրասենյակը դեսպան Մորնինգսթարին կոչ է արել անպայման այցելել Ջուղայի հայկական ավերված գերեզմանատուն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԱՄՆ ՀՅԴ Հայ դատի գրասենյակը դեսպան Մորնինգսթարին կոչ է արել անպայման այցելել Ջուղայի հայկական ավերված գերեզմանատուն

ԱՄՆ ՀՅԴ Հայ դատի գրասենյակը դեսպան Մորնինգսթարին կոչ է արել անպայման այցելել Ջուղայի հայկական ավերված գերեզմանատուն

ԱՄՆ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը դեսպան Մորնինգսթարին կոչ է արել անպայման այցելել Ջուղայի հայկականավերված գերեզմանատուն, — գրում է tert.am –ը:

Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին կոչ է արել այցելել ՆախիջևանումՋուղայի հայկական գերեզմանատուն, որտեղ, ըստ հրապարակված
տեսանյութի, ավերվել էին հազարավոր խաչքարեր։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Մորնինգսթարը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ երբ ինքը եղել է Նախիջևանում,Ջուղա այցելելու ցանկություն է հայտնել, սակայն ադրբեջանական 
իշխանությունները թույլ չեն տվել՝ անվտանգությաննկատառումներից ելնելով։

«Դեսպան Մորնինգսթարը կարող է կամ Ալիևի դուռը բախել այնքան, մինչև անհիմն արգելքը վերանա, կամ ինքնուրույն այցելելՋուղայի գերեզմանատուն։ Ամեն դեպքում պարզ է, որ որպես 
ամերիկացիներ՝ մենք այլև չպետք է Ադրբեջանին զինամթերքվաճառենք՝ գերեզմաններն ավերելու համար, կամ Բաքվի կառավարությանն օգնություն ուղարկենք, այն դեպքում, երբ 
նաարգելափակում է դեսպանի այցը խաղաղ պայմաններում տեղի ունեցած մշակութային սրբապղծության վայր»,- ասվում էտարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախքան դեսպանի պաշտոնում նշանակվելը, պատասխանելով սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և ԲարբարաԲոքսերի հարցին, Մորնինգսթարը նշել էր, որ ջանքեր չի խնայելու 
հայկական գերեզմանատուն այցելելու համար և նմանսրբապղծությունն անընդունելի է համարում։

«Ջուղային առնչվող իր վերջին հայտարարության մեջ դեսպան Մորնինգսթարը խոսել է Ադրբեջանի «բազմազան մշակութայինժառանգության» մասին, փոխանակ Ալիևի հակահայկական 
քաղաքականության մասին բարձրաձայնելու, ներառյալ՝ սահմանինիրականացվող հարձակումներն ու Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ով Հունգարիայում ՆԱՏՕ-ի ծրագրի 
ընթացքումկացնահարել էր հայ սպային»,-ասված է Հայ Դատի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

1