ԱՄՆ Կոնգրեսում նշել են Արցախյան շարժման 25-ամյակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ԱՄՆ Կոնգրեսում նշել են Արցախյան շարժման 25-ամյակը

ԱՄՆ Կոնգրեսում նշել են Արցախյան շարժման 25-ամյակը

ԱՄՆ-ում տոնել են Արցախյան ազատագրական շարժման 25-ամյակը. տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

 

 

ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառմանը մասնակցել են կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆ, Մայքլ Գրիմը եւ այլք, ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

 

 

Իրենց ելույթներում կոնգրեսականները նշել են, որ Արցախի անկախության գործընթացը նոր թափ է ստանում միջազգային ասպարեզում, եւ դա Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա վտանգավոր ստատուս քվոյի միակ լուծումն է:

1