ԱՄՆ կոնգրեսականները իրենց աջակցությունն են հայտնում Արցախին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ԱՄՆ կոնգրեսականները իրենց աջակցությունն են հայտնում Արցախին

ԱՄՆ կոնգրեսականները իրենց աջակցությունն են հայտնում Արցախին

Ամերիկացի կոնգրեսականներ Ջուդի Չուն, Մայքլ Գրին, Դեւի Նյունսը եւ Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարությամբ եւ իրենց աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդավարական կայուն զարգացմանը: Նրանք իրենց հարգանքն են հայտնել հայ ժողովրդին, մասնավորապես` ԼՂՀ բնակիչներին, ովքեր քաջաբար պայքարում են իրենց` ինքնորոշվելու իրավունքը պաշտպանելու համար:

 

 

 

«Իրենց պատմության ընթացքում հայերը դաժան բարբարոսություններ են տեսել` Հայոց ցեղասպանությունից, որի ընթացքում ավելի քան մեկ միլիոն մարդ կոտորվեց մինչեւ մինչ օրս Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններ: Ի լրումն այդ փորձությունների եւ տառապանքների, հայերը ստիպված եղան կրկին բարձր գին վճարել ազատության համար` Ադրբեջանում ներման է արժանացել ու հերոսացվել մարդասպան Ռամիլ Սաֆարովը, որը դաժանաբար սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

 

Ի դեպ, ըստ «Ասպարեզի», Ադրբեջանի դեսպանատունն ամեն ինչ անում է ` ձախողելու համար մարտի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք` Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումը: Ադրբեջանի դեսպանը կոչ է արել կոնգրեսականներին` չմասնակցել այդ միջոցառմանը: Նաեւ դիմել է հրեամետ ուժերին` կոչ անելով «չենթարկվել հայամետ լոբբիստական խմբերի ազդեցությանը»:

 

 

 

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնաժմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ի պատասխան նշել է, որ նման մեթոդներով կարելի է ալիեւյան Ադրբեջանում խեղդել խոսքի ազատությունը, սակայն Ադրբեջանի դեսպանը դեռ շատ բան պիտի սովորի, եթե կարծում է, որ սպառնալիքները կարող են ինչ-որ բան փոխել ԱՄՆ Կոնգրեսում:

 
 
 
1