ԱՄՆ-ի ամենաարյունալի հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ-ի ամենաարյունալի հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի

ԱՄՆ-ի ամենաարյունալի հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի

Լաս Վեգասում հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Վիրավորները 527-ն են: Այս մասին հայտնում է BBC-ն:

Իրավապահները փորձում են բացահայտնել հանցագործության շարժառիթը:  Հյուրանոցային համարում, որտեղից կրակոցներ են հնչել, մեծ քանակությամբ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել:

«ԻՊ»-ը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը, սակայն ավելի ուշ Լաս Վեգասի իրավապահները նշել են, որ «ԻՊ»-ի հետ հանցագործի կապը փաստատող ոչինչ չի հայտնաբերվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լաս Վեգասում երաժշտական փառատոնի Ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ ասկածյալին հայտնաբերել են սպանված՝ հյուրանոցի համարում: Նա տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Պադոկն էր:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ սա ամենաարյունալի հրաձգությունն է ԱՄՆ պատմության մեջ: Ավելի վաղ այդպիսին էր համարվում 2016-ին տեղի ունեցած հրաձգությունը նույնասեռականների ակումբում, երբ սպանվել էր 49 մարդ:

Տեղեկացնենք նաեւ, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Լաս Վեգասի դեպքերից տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկությունները:

1