ԱՄՆ-ից Արցախ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին օժանդակելու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ-ից Արցախ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին օժանդակելու

ԱՄՆ-ից Արցախ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին օժանդակելու

ԱՄՆ Ֆերահյան ազգային վարժարանի մի խումբ աշակերտներ այս օրերին գտնվում են Արցախում՝ հայրենիքին ծանոթանալու նպատակով:

«Մի բան է գրքերի եւ դասախոսությունների միջոցով Հայաստանի ու Արցախի մասին իմանալը, մեկ այլ բան՝ հայրենիք այցելելը: Այս այցը մինչեւ կյանքի վերջ կմնա աշակերտների հիշողություններում»,- նշում է Ֆերահյան ազգային  վարժարանի տնօրեն Սոսե Շանլիյանը եւ ավելացնում, որ այս տարվա այցի առանձնահատկությունն այն է, որ վարժարանի աշակերտները հանդիպել են ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներին եւ իրենց փոքրի օժանդակությունն են բերել նրանց:

«Մեծ բավականություն ստացա այս հանդիպումից: Կարծում եմ՝ Գանձասարն ու Ամարասը տեսնելով չի կարելի բացահայտել Արցախի պատմությունն եւ արցախցու հոգին: Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելը պետք է պարտադիր այցելության կետ լինի սփյուռքահայերի համար, քանի որ հենց նրանք են Արցախի պատմության, պատերազմի, հաղթանակների եւ խաղաղ օրերի դեմքը»,- նշում է Լոս Անջելեսում ապրող Սոֆի Օսմանյանը:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ռիտա Մնացականյանն իր խոսքում նշել է, որ ԱՄՆ-ում ապրող աշակերտներն Արցախ են ժամանել՝ ապացուցելու, որ սփյուռքը միշտ մեր կողքին է:

IMG_8547

IMG_8578

IMG_8554  IMG_8559  IMG_8565

1