ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդամների անունները Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց «սև ցուցակում»:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևիհայտարարության համաձայն` Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կոնգրեսականներն են Դեյվիդ Վալանդոն, Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբրդը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կազմվել ու վարվում է Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակ, որում առկա են տարբեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչների, բիզնեսմենների, լրագրողներ և այլ անուններ։

1