Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարները Սպիտակ տան, Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի անդամների հետ խորհրդակցությունների ընթացքում խոսել են ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ համագործակցության ավելի լայն հնարավորությունների մասին։ Քննարկվել են օտարերկրյա օգնության ընդլայնումը, ադրբեջանական ագրեսիայի վերահսկումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ղեկավարել է հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձրել 2018 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծին։ Հանձնախմբի անդամների համաձայն՝ նախ պետք է ընդլայնվի Արցախին օգնությունը՝ ականզերծման եւ բժշկական ծառայությունների նպատակով, պահպանվի Հայաստանին ԱՄՆ-ի տնտեսական օգնությունը եւ ընդլայնվի ամերիկյան օգնությունը Հայաստանին՝ որպես Մերձավոր Արեւելքից փախստականների համար անվտանգության գոտու։

Բացի այդ, Ամերիկայի հայ դատի հանձնախումբը քննարկել է հարկերի կրկնակի գանձումից խուսափելու համաձայնագիրը, ինչպես նաեւ Լոս Անջելեսի եւ Երեւանի միջեւ կոմերցիոն եւ բեռնատար չվերթները։

Քննրակվել է նաեւ մայիսի 16-ին, Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակումը եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հիմնովին վերանայելու անհրաժշետությունը՝ հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված քաղաքականությունը։

1