Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուժեղացնում է պայքարը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուժեղացնում է պայքարը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուժեղացնում է պայքարը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է Ամերիկայի հայությանը` խրախուսելու նրանց դիմել իրենց կոնգրեսականներին սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունմանը: «Այս միջոցառումը, հիմնվելով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արձանագրության վրա, ձգտում է անվտանգ, կայուն և մրցունակ ապագա ապահովել հայերի համար` հանցագործության ճշմարիտ և արդարացի միջազգային լուծման միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքում:

 

 

ԱՄՆ կոնգրեսականներ Մայքլ Գրիմը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն և Ֆրենկ Փալոնեն 2013 թվականի մայիսին «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության մասին ակտ» են ներկայացրել Ներկայացուցիչների պալատ: Բանաձևի պալատ ներկայացնելն իրականացվել էր այդ օրերին Թուքրիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ կատարած պաշտոնական այցին համընթաց: Նախագծով կոչ է արվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչող արձանագրություն կազմել: Կոնգրեսականները նաև կոչ են արել ԱՄՆ կառավարությանը աշխատել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ` առանցքում ունենալով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության, դրա ընթացիկ հետևանքների լիարժեք ճանաչման, ինչպես նաև այդ հանցագործության միջազգային մակարդակով արդարացի եւ համապարփակ լուծման հարցերը:

 

 

«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների ճկուն դաշնակիցն է, նաև` ժողովրդավարությանը և տարածաշրջանային կայունությանը նվիրված պետություն: Այսօր Ներկայացուցիչների պալատ ներկայացված ակտը ցույց է տալիս, որ մենք թույլ չենք տա, որ ցեղասպանության մասին ճշմատրությունը խեղաթյուրվի թուրքական կառավարության կողմից» – ասել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն:

 

 

Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության մասին նոր ակտը կրկնում և վերահաստատում է ԱՄՆ-ի` նախկինում ամրագրված դիրքորոշումը Հայոց ցեղասպանությանը որպես «ցեղասպանություն», վկայակոչելով 1951 թվականի մայիսի 28-ին ԱՄՆ կառավարության արդարադատության` միջազգային ճանաչմանն ուղղված և Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին կոնվեցիան, 1981 թվականի ապրիլի 22-ին Ռոնալդ Ռեյգանի` Ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացված Հոլոքոստը դատապարտող հայտարարությունը և 1975 ու 1984 թվականներին Կոնգրեսի ընդունած Հայոց ցեղասպանության մասին օրենքները:

1