Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ LAWA-ն քննարկում են ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթ բացելու հարցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ LAWA-ն քննարկում են ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթ բացելու հարցը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ LAWA-ն քննարկում են ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթ բացելու հարցը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Լոս Անջելեսի Միջազգային օդանավակայանի (LAWA) պաշտոնատար անձանց հետ քննարկել է ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթ բացելու հարցը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախումբը կարծում է, որ չվերթի բացումը կտնտեսի ճամփորդնրի ժամանակն ու կնվազեցնի անհարմարությունները, կմեծացնի զբոսաշրջիկների եւ գործուղումների հոսքը, բեռնափոխադրումների ծավալները եւ կամրապնդի Հայստանի ու ԱՄՆ-ի միջեւ երկկողմանի տնտեսական հարաբերությունները:  LAWA-ի գլխավոր տնօրեն Դեբորա Ֆլինթի եւ այլ պաշտոնատար անձանց հետ քննարկումները գործնական քայլերի մասին դրական ու կառուցողական կարծիքներ փոխանակելու հնարավորություն են տվել, որն անհրաժեշտ է  LAWA –ի մասնաճյուղի` Լոս Անջելեսի միջազգային օդավանավակայանի (LAX)  եւ Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն ապահովելու համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությանը կոչ է անում աջակցել պետական ու մասնավոր սեկտորների միջեւ գործընկերությանը` ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթի բացվելու հետ կապված:

1