ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ.

  • ԱՀ ամբողջ բնակավայրերի համաչափ զարգացում ապահովելու նպատակով զինծառայողների համար բնակարաններ կառուցել իրենց իսկ բնակավայրերում:
  • «Պետական աջակցություն Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամին» ծրագրով նախատեսված է գյուղական կամ քաղաքային (բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների) բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով տրամադրվող 3մլն. դրամը հատկացնել նաև նախանշված ընտանիքների կողմից բնակելի տներ ձեռք բերելու համար:
  • «Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի մեջ ներառել նաև Արցախի Հանրապետության  բոլոր գյուղական բնակավայրերը:
  • «Բնապահպանություն և բնօգտագործում» բաժնում (էջ 15) ավելացնել հետևյալ միտքը՝ գետերի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և հավանական էներգետիկ ներուժի հայտնաբերման կամ էլ բացառման նպատակով կազմակերպել փորձաքննություն: Այդ նպատակով բյուջեից հատկացնել համապատասխան գումար:
  • Տուրիզմը համարել տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, մշակել այդ ոլորտի զարգացման հայեցակարգ, միջնաժամկետ համապարփակ ծրագիր և դրան նպատակաուղղել համապատասխան գումար:
  • Բազմազավակության խթանման համար բյուջեով նախատեսված նպաստի տրամադրումը սկսել ոչ թե չորրորդ, այլ երրորդ երեխայից:
  • «ԱՀ-ում ծնելիության խթանման»  ծրագրի շրջանակներում չաշխատող և նվազագույն աշխատավարձ ստացող կանանց հղիության հաշվառման պահից մինչև հետծննդյան երրորդ ամիսը ներառյալ, նշանակել հատուկ նպաստ՝համապատասխան սննդակարգ ունենալու համար :
  • Առաջարկում ենք լիովին գազաֆիկացնել այն բնակավայրերը, որոնք նախկինում ներառված են եղել այդ ծրագրերի մեջ, բայց որոշ թաղամասեր դրանցից դուրս են մնացել: Հաշվի առնելով այդ խնդրի հրատապությունը՝ առաջարկում ենք գազաֆիկացման աշխատանքներ իրականացնել Մարտունի և Բերձոր քաղաքների այն թաղամասերում, որոնք զրկված են գազամատակարարումից:
  • Կրթության ոլորտի նախադպրոցական կրթության բաժնով ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի «Սոսե» մանկապարտեզներին ցուցաբերվող պետական աջակցության 45.2 մլն. դրամ գումարին ավելացնել ևս 22.0 մլն դրամ՝  «Սոսե» մանկապարտեզների ցանցի աշխատավարձերի ֆոնդը համալրելու նպատակով:
  • Նկատի առնելով ամառային ամիսներին ՀՅԴ սփյուռքի կառույցների երիտասարդական միությունների նախաձեռնությամբ Արցախի տարբեր շրջաններում կազմակերպվող ամառային ճամբարները, ՀՅԴ Արցախի կառույցին հավելյալ տրամադրել 3.0 մլն դրամ գումար՝ վերոնշյալ ճամբարները առավել պատշաճ և նպատակային կազմակերպելու համար (այդ ճամբարներում տարեկան ներգրավվում են 1000-ից ավելի 10-15 տարեկան արցախցի պատանիներ):
  • Հայոց պետականության վերականգնման և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով առանձին տողով 2018 թ. բյուջեում նախատեսել համապատասխան գումար:
  • Մշակույթի ոլորտում նախատեսված «Մուրացանի հիշատակի օրվա միջոցառումներ» ձևակերպումը փոխել «Հոբելյանական միջոցառումներ» անվամբ:
  • Սոցիալական ոլորտում առանձին տողով համապատասխան գումարներ հատկացնել փախստականներին բնակարանների ձեռքբերման համար: Բյուջեով համապատասխան միջոցներ հատկացնել փախստականների բնակարանային խնդիրը վերջնականապես լուծելու համար:

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն

5 դեկտեմբերի, 2017թ.

1