Ալֆորվիլի հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ալֆորվիլի հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել

Ալֆորվիլի հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել

Ապրիլի 2-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 6:00-ի սահմաններում, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք եկեղեցու դռան մոտ աղբաման են հրկիզել, ինչի արդյունքում այրվել է նաև դուռը: 1 տարվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է հայկական եկեղեցու վրա:

Armenian weekly-ն հաղորդում է, որ կրակն արթնացրել է տեղի քահանա Ժիլբեր Լեոնյանին և վերջինիս կնոջը, որոնք ապրում են շինության առաջին հարկում:

Հրշեջներն արագ արձագանքել են և հասել դեպքի վայր՝ մարելով կրակը: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Եկեղեցու մուտքը ևս վնասվել է:

Ալֆորվիլի քաղաքապետն արդեն իսկ արձագանքել է կատարվածին՝ իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով հայկական եկեղեցուն:

1