Ալիեւյան աբսուրդ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ալիեւյան աբսուրդ

Ալիեւյան աբսուրդ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին,  Ադրբեջանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որն, Ադրբեջանի ընդդիմության պնդմամբ, ճանապարհ է հարթելու նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի կողմից իշխանության էլ ավելի  մեծ  բռնազավթման համար: 1995 թվականին ընդունված սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել  2 անգամ՝  2002 եւ 2009 թթ-ին: Երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը, որն այժմ 54 տարեկան է, իշխանության է եկել հոր՝ Հեյդար Ալիեւի մահից հետո՝ 2003 թ-ին:  Նախագահի պաշտոնում վեընտրվել է 2 անգամ, ընդ որում՝ պաշտոնը երկարաձգվել է դարձյալ սահմանադրական  հանրաքվեի շնորհիվ:

 

Սահմանադրական բարեփոխումների ներկա փուլում  առաջադրվում  է  2 փոխնախագահի պաշտոն, որոնց կնշանակի եւ աշխատանքից կազատի նախագահը: Նոր փոփոխություններով նախագահի թեկնածուների տարիքային շեմը՝ 35 տարեկան, վերացվում է:

 

Ադրբեջանական քաղաքական վերնախավն, անշուշտ, պաշտպանել է նախագահի բարեփոխումների նախագիծը, որն, իբր միտված է  երկրում կայունության պահպանմանը, մինչդեռ ընդդիմությունը հավատացած է, որ սեպտեմբերի 26-ից հետո Ալիեւների ընտանիքը երկար ժամանակով ամրապնդվելու միտում ունի: Ընդդիմադիր Ալի Քերիմլին հանրաքվեն  համարում  է դե ֆակտո ընտանեկան անսահմանափակ իշխանության ամրապնդման սահմանադրական  փորձ:

 

Առաջին փոխնախագահի պաշտոնն, ըստ ընդդիմադիրների, նախապարաստվում է  Իլհամ  Ալիեւի որդու՝ 19-ամյա Հեյդար Ալիեւ կրտսերի համար, որը ներկայում  չորրորդ կուրսի ուսանող է: 2020 թվականին, երբ  Ադրբեջանում կանցկավեն նախագահական ընտրություններ, Հեյդար Ալիեւ կրտսերը կլինի 22 տարեկան: Այս ամենն, ըստ ընդդիմադիրների, ունի  մեկ նպատակ՝ երիտասարդ Ալիեւին իշխանության բերել: Իսկ ընդդիմախոսներին  լռեցնելու միայն մեկ ձեւ կա՝ երկրում կուժեղանան բռնությունները:

 

Լիլիա Բաղրյան

1