ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնության մասին օրենքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնության մասին օրենքը

ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնության մասին օրենքը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ օրենքի նախագծի հետ կապված քննարկում են ունեցել խմբակցությունում և որոշել, որ խմբակցությունը քվեարկելու է ազատ:

1