Ազնավուրը այս տարի համերգով հանդես կգա Հայաստանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Ազնավուրը այս տարի համերգով հանդես կգա Հայաստանում

Ազնավուրը այս տարի համերգով հանդես կգա Հայաստանում

Այսօր համացանցում տարածվեց հանրահայտ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնվաուրի հարցազրույցը <<Շախմատային Հայաստան>> պարբերականին, որում նա մասնավորապես ասել է, որ հավանաբար այս տարի՝ իր 90-ամյակի կապակցությամբ, համերգով հանդես կգա Հայաստանում:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նշելու իր 90-ամյա հոբելյանը, լեգենդար շանսոնյեն ասել է. <<Հավանաբար, համերգ ունենամ Հայաստանում: Տարբեր տեղերից են մայիսին հրավիրում. Կանադա, Ֆրանսիա, ուրիշ երկրներ, բայց ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ Հայաստանում կազմակերպվի>>:

1