Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհաժեշտությունից է բխում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհաժեշտությունից է բխում

Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհաժեշտությունից է բխում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով քննարկման հիմնական զեկուցողներից էր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

րմեն Ռուստամյանը ներկայացրեց իրենց պատկերացրած «Ազգ-բանակ» հայեցակարգը, ըստ որի՝ հայեցակարգի հիմնադրույթները չորս հիմնախնդիրների պետք է անդրադառնա:

«Առաջին հերթին պետք է հստակ սահմանվի անհրաժեշտությունը և պարզ դառնա, որ հայեցակարգը կենսական անհրաժեշտությունից բխած միջոց է: Երկորրդը՝ պետք է հստակ նպատակը սահամանվի ինչին է գնում հայեցակարգը, երրորդը՝ առաջնային խնդիրները նշվեն և չորրորդը՝ կարևոր է հնարավորություններն ու ներուժը»-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը ակնհայտ համարեց, որ տարածաշրջանում թուրք- ադբեջանական տանդեմը մեր նկատմամբ թշնամական վիճակ է սահմանել: «Մենք մեր հույսը պետք է մեր վրա դնենք, երբ դու ուրիշ տեղեր ես փնտրում ուժի աղբյուրը, միշտ սխալվում ես»-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը ասաց, որ հայեցակարգի նպատակն է հասարակության և Զինված ուժերի միջև գործակցությունը որակապես նոր մակարդակի և խորության վրա սահմանելը: «Մենք գյուղեր ունենք, որ ռազմական բազայի կարգավիճակով են ապրում, և պետք է ոչ թե սահմանարձ լինեն, այլ սահամնապահ հասկացողությունը պետք կիրառվի՝ հասկանալով որ նրանք ոչնչով չեն տարբերվում զինվորից»,-ասաց նա:

Ըստ նրա՝ բանակի նկատմամբ բացառիկ մի իրավիճակ կա, հարգանք և հատուկ վստահության կա բանակի նկատմամբ: «Մանավանդ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք մեզ պաշտպանել և դա բանակի շնոհիվ է, ինչն ավելի բարձրացրեց հարգանքը և վստահությունը բանակի նկատմամբ: Սա անպայման բերելու դրական արդյունքների»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ներուժին, ապա նա ասաց, որ այստեղ ոչ այնքան նյութական միջոցներ են անհրաժեշտ, որքան քաղաքական կամքը և յլ թափանցիկ գործունեությունը: «Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծարահեղ անհաժեշտությունից է բխում: Այն մեր գոյության իրավունքը պաշտպանելու հայցեկարգ է, որը պետքի է միս ու արյուն ստանա և մտնի յուրաքանչյուրի տուն»,-ասաց նա:

1