Ազգային պետական վիճակախաղի հանձնաժողովի հայտարարությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ազգային պետական վիճակախաղի հանձնաժողովի հայտարարությունը

Ազգային պետական վիճակախաղի հանձնաժողովի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ,

 

Ամանորյա շնորհավորանքների հետ միասին ընդունեք անկեղծ երախտիքի խոսքեր Ազգային վիճակախաղի առաջին խաղարկության կյանքի կոչման առթիվ:

 

Հայտնում ենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին անցկացված Ազգային վիճակախաղին մասնակցած 261 505 տոմսերից վիճակահանության արդյունքում շահելեն 342 տոմսեր, որը կարող եք ստուգել Ազգային վիճակախաղի պաշտոնական կայք-էջերում` www.nkrlottery.com, www.nkrlottery.am:

 

 

Շահումները կտրամադրվեն կազմակերպված միջոցառման շրջանակներում:

 

Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը մասնակցած և շահած տոմս ունեցող հայրենակիցներին խնդրում ենք դիմել`

 

—         ԼՂՀ-ում` ԼՂՀ կառավարություն, ք.Ստեփանակերտ, Փետրվարի 20 հասցեով, հեռ. +374 47 94 12 95

 

—         ՀՀ-ում` Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն, ք.Երևան, Ն.Զարյանփող. 17ա հասցեով, հեռ, +374 10 24 99 28, +374 91 43 73 55, +374 93 70 42 42

—         Արտերկրում` համապատասխան պետության Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն կամ համագործակցող այլ կառույցներ:

 

Շահումը ստանալու նախանշված օրն անհրաժեշտ է ներկայանալ շահող տոմսով և անձը հաստատող փաստաթղթով:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել      + 374 97 20 70 27,

+ 374 97 30 37 70

+ 374 47 94 12 95

 

Ինչպես նաև` կարող եք Ազգային վիճակախաղի պաշտոնական կայք-էջերում (www.nkrlottery.com,www.nkrlottery.am) թողնել հաղորդագրություն` «Կապ» մասնաբաժնում, նաև` էլեկտրոնային փոստի միջոցով` info@nkrlottery.am հասցեով:

                                                                                               

Ազգային պետական վիճակախաղի հանձնաժողով

1