Ազգային ժողովի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ազգային ժողովի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Ազգային ժողովի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Նոյեմբերի 17-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Խոսելով խորհրդարան մտած օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահն անդրադարձել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի և դրան կից օրենսդրական նախագծերի ու ծրագրերի քննարկմանը՝ ըստ հաստատված ժամկետացանկի, և կազմակերպչական այլ հարցերի:

Այնուհետև Աշոտ Ղուլյանն ամփոփել է  նոյեմբերի 10-ին Երևանում կայացած ՀՀ ԱԺ — ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքները՝ կարևորելով օրակարգում ընդգրկված հարցերի հրատապությունն ու դրանց  շուրջ միջհանձնաժողովային  աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաև Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների իրականացման և այդ ուղղությամբ առաջիկայում սպասվող քայլերի մասին:

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 23-ին նախատեսված «Հեռուստամարաթոն 2018»-ին և համազգային դրամահավաքին՝ Ազգային ժողովի մասնակցությանը:

Արցախի Հանրապետության

ԱԺ մամուլի ծառայություն

1