Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը մնացել է երկու շաբաթ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը մնացել է երկու շաբաթ

Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը մնացել է երկու շաբաթ

— Պարոն Աղաբեկյան, գրեթե երկու շաբաթ է մնացել <<Ազգային առաջին վիճակախաղի>>  խաղարկությանը: Աշխարհի տարբեր երկրներից անհամբերությամբ են սպասում այդ օրվան: Մի քանի անգամ իրազեկել  եք, որ ՀՅԴ-ն մեծ քանակությամբ վիճակախաղի տոմսեր է սպառել: Այսօր, երբ քիչ ժամանակ է մնացել խաղարկությանը, կմանրամասնեք, թե ի՞նչ փուլում է գտնվում եւ իրականում ինչպե՞ս է տեղի ունենում վիճախակախաղի տոմսերի սպառումը:

 

— Մեծ թվով տոմսեր արդեն սպառված են: ՀՅ Դաշնակցության Բյուրոն որոշում ուներ եւ  աշխարհի բոլոր կոմիտեությունները լծված էին այդ գործին: Այս պահի դրությամբ մենք տեղեկություն ունենք եւ ուրախ ենք արձանագրելու , որ  ՀՅԴ Լիբանանի, Կիպրոսի, Անգլիայի, Կանադայի, Հարավային Ամերիկայի Կենտրոնական կոմիտեություններն ամբողջությամբ  սպառել են  իրենց հատկացված տոմսերը:

 

Առանձնահատուկ պետք է նշել  ՀՅԴ Լիբանանի եւ Կանադայի կառույցներին, որոնք ամենայն պատասխանատվությամբ  լուրջ մասնակցություն են ունեցել այս գործին: Նշեմ միայն, որ Լիբանանի եւ Կանադայի կառույցները գնել են 10.000-ական տոմսեր:

 

Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել հիշյալ մարմիններին, Լիբանանում Արցախի ներկայացուցչին եւ իմ կուսակցական ընկերներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս ազգանվեր ծրագրին: Ես մեծ հույսով սպասում եմ նաեւ մյուս կառույցներից լավ լուրերի եւ հավատացած եմ  եւ կարող եմ հպարտությամբ հայտարարել, որ այս նախաձեռնությունը հաջողված է եւ հասել է իր նպատակին: 

 

<<Ապառաժ>>

 

1