Ազգային առաջին վիճակախաղը` դեկտեմբերի 28-ին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Ազգային առաջին վիճակախաղը` դեկտեմբերի 28-ին

Ազգային առաջին վիճակախաղը` դեկտեմբերի 28-ին

<<Ապառաժ >> թերթի հարցազրույցը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ

 

—         Պարոն Աղաբեկյան, արդեն մի քանի անգամ հայտարարել եք, որ <<Ազգային առաջին վիճակախաղի>> համար շրջանառության մեջ է դրված 300 000 տոմս: Ընդամենը մի քանի օր է մնացել խաղարկությանը: Կարո՞ղ եք խոսել ընթացքի եւ սպառված տոմսերի մասին:

 

Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ շրջանառության մեջ դրված 300 000 տոմսից  սպառված է համարվում 250 000 տոմս: Վիճակախաղի շահումային ֆոնդը կազմում է 200 մլն դրամ:

 

Ինչպես ընթացքում նշել էինք  Վիճակախաղի խաղակությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին: Խաղարկությունը սկսվելու է ժամը 11:00-ին: Այն ուղիղ եթերով կարող են դիտել  nkrlottery.am եւ  aparaj.am կայքերով: Մենք այս պահին բանակցություններ ենք վարում տարբեր ԶԼՄ-ների հետ, որպեսզի օրվա լրատվության ժամերին պարբերաբար անդրադառնան խաղարկության ընթացքին:

 

Խաղարկությունը տեւելու է մոտ վեց ժամ: Միջոցառմանը մասնակցելու են Ստեփանակերտ քաղաքի տարբեր դպրոցներից  առաջին դասարանի 72 աշակերտներ:

 

Վիճակախաղի կազմակերպման հանձնաժողովը կանի ամեն ինչ, որպեսզի խաղարկությունը կայանա դրական եւ տոնական մթնոլորտում:

 

Հարկ ենք համարում մեկ անգամ եւս հայտարարել, թե ինչ է իրենից ներկայացնում շահումային ֆոնդը`

 

-մեկ բնակարան Ստեփանակերտ քաղաքում,

 

— 300 գորգ արցախյան զարդանախշերով` ստեղծված Ղարաբաղ <<Կարպետ>> ՍՊԸ կողմից,

 

— 5 տուրիստական ուղեգիր Արցախում` <<Զբոսաշրջային պտույտներ Արցախում>> , որը ներառում է 3, 4, 5 եւ 6  օր Արցախում, Երեւան-Ստեփանակերտ-Երեւան ճանապարհածախս, այցելություններ Արցախի պատմաճարտարապետական եւ մշակութային  վայրեր:

 

 

Ցանկանում ենք  եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս նախաձեռնությանը, իսկ մենք անպայման կհրապարակենք նրանց անունները:

 

<<Ապառաժ>>

1