Ազատամարտիկների անվան զբոսայգում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ազատամարտիկների անվան զբոսայգում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Ազատամարտիկների անվան զբոսայգում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ստեփանակերտի սրտում` Վերածննդի հրապարակի հարևանությամբ շարունակվում է Ազատամարտիկների անվան զբոսայգու շինարարությունը:

Ճարտարապետական յուրահատուկ լուծումներով` քաղաքաշինական նորմերին համապատասխան զբոսայգին հարակից շինություններով, ցայտաղբյուրներով, կանաչ գոտիներով ու ծառուղիներով կդառնա Ստեփանակերտի ամենահյուրընկալ անկյուններից մեկը, որտեղ կարելի կլինի լիարժեք հանգստանալ ու վայելել Ստեփանակերտի երեկոները:

Տարածքում կկառուցվի ազատամարտիկների անվան հուշաղբյուր, կլինեն նաև սրճարաններ, 150 տեղանոց ամֆիթատրոն, մանկական խաղասրահ ու այլ ժամանցային վայրեր:

Նախագիծը կազմել է «Նարինե և Գեղանի» ՍՊԸ-ն: Ըստ նախագծի`զբոսայգին 3 մուտք կունենա: Գլխավոր մուտքը Վերածննդի հրապարակից, երկրորդը` Հ. Թումանյան փողոցից, երրորդ մուտքը` Ս.Շահումյանի անվան մարզադաշտին հարող «Սիրո պուրակ»-ից:

Զբոսայգին կառուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ ու Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Պանտ» ՍՊԸ կապալառու կազմակերպությունը, վերահսկողությունը` ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

Իր տեսակով ու ճարտարապետական լուծումներով Ազատամարտիկների զբոսայգին առաջինը կլինի Արցախի մայրաքաղաքում:

12233431_495520273942926_1872322881_n

1