Ադրբեջանցի դիվերսանտների դատական նիստի օրը հայտնի է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանցի դիվերսանտների դատական նիստի օրը հայտնի է

Ադրբեջանցի դիվերսանտների դատական նիստի օրը հայտնի է

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննության կառնի ադրբեջանցի դիվերսանտների կողմից հուլիսին Քարվաճառում դաժանաբար սպանված 16- ամյա  Սմբատ Ցականյանի գործը:

 

Դատախազության կողմից ավարտվել է նախաքննությունը եւ գործն ուղարկվել  ԼՂՀ առաջին ատյանի դատարան: Վերոնշյալ գործով դատավոր է նշանակվել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադեւոսյանը:

 

Հիշեցնենք, որ այս գործով կա 2 մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը, որոնց   մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

1