Ադրբեջանում ներքաղաքական խժդժություններ են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանում ներքաղաքական խժդժություններ են

Ադրբեջանում ներքաղաքական խժդժություններ են

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կանցկացվի սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվե. Ադրբեջանի  նախագահ Իլհամ  Ալիեւը դիմել է Սահմանադրական  դատարան՝ նախագահական  պաշտոնավարման ժամկետը  5 տարվա փոխարեն 7 տարի ժամկետ սահմանելու մասին: Դա դժգոհությունների  ալիք է բարձրացրել, երկրում սրվել է ներքաղաքական իրավիճակը, անց են կացվում  միտինգներ, որը գլխավորում է հայտնի ընդդիմադիր, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

 

Սեպտեմբերի 11-ին անցկացված  միտինգի մասնակիցները նշում էին հատկապես բազմաթիվ քաղբանտարկյալների, ընդդիմադիր մամուլի հանդեպ անհանդուրժողականության, փախստականների եւ սոցիալական անմխիթար վիճակի մասին: Նրանք պահանջում են, որ ալիեւյան կլանը անհապաղ հեռանա քաղաքական դաշտից: Ալի Քերիմլին միտինգավորներին կոչ էր անում «Ոչ միապետությանը, վերջ թալանին» լոզունգներով քաղաքացիական հասունություն դրսեւորել, էլ ավելի բազմաքանակ հավաքներով ստիպել  հաշվի նստել ժողովրդի պահանջների հետ: «Ժողովրդական ճակատի» հերթական հավաքը կկայանա սեպտեմբերի 17-ին «Ոչ կոռուպցիային եւ սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուց մեր հրաժարվելու մասին արտահայտվելու համար»,-կոչ է անում հայտնի ընդդիմադիրը:

Լիլիա Բաղրյան

1