Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի բանակին մեղադրելով 82 և 120մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ու նաև «ավելորդ» չհամարեց իր սովորության համաձայն «զգուշացնել», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները:

Ի պատասխան Բաքվի ռազմական ագիտպրոպի վայրահաչոցի, տեղեկացնեմ, որ մայիսի 30-ին և լույս 31-ի գիշերն ու այսօրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել:

Իսկ ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությանը, ապա դա մեկ անգամ ևս փաստում է, որ հարևան երկրի մանրահատակային ուսադիրավոր քարոզիչները կամ անտեղյակ են հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող իրական զարգացումներից կամ էլ իրենց լսարանին փորձում են հրամցնել սեփական երևակայության անպտուղ «գոհարները»»:

1