Ադրբեջանը փորձել է խափանել զբոսաշրջային ցուցահանդեսում ԼՂՀ մասնակցությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանը փորձել է խափանել զբոսաշրջային ցուցահանդեսում ԼՂՀ մասնակցությանը

Ադրբեջանը փորձել է խափանել զբոսաշրջային ցուցահանդեսում ԼՂՀ մասնակցությանը

Լոդոնում անցկացվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին  իր աշխատանքներն է շարունակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող տաղավարը:

 

Լոնդոնյան ցուցահանդեսին արցախցի մասնակիցները տեղեկացնում են, որ  տխուր ավանդության համաձայն Ադրբեջանը փորձել է խափանել ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակության մասնակցությունը՝ նոյեմբերի 4-ին կազմակերպելով ցույց Արցախյան տաղավարի դիմաց, որը ինչպես միշտ տապալվել է:

 

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Լոնդոնում իր աշխատանքները սկսած «World Travel Market-Excell London 2014» ցուցահանդեսը համարվում է այս ոլորտում խոշորագույն իրադարձություններից մեկը:

 

Լոնդոնից արցախյան պատվիրակությունը հավաստիացնում է, որ արցախյան պատվիրակությունը հաջող քարոզչական աշխատանքներ է իրականացնում՝ բաժանելով մեծ քանակությամբ գրականություն, հյուրերին ներկայացնելով Արցախի զբոսաշրջավայրերը: Իսկ առաջրիկայում նախատեսվում է կազմակերպել ավանդական հյուրասիրություն եւ գինու համտես ցուցահանդես  մասնկաիցների համար, որը միտված է ավելի աշխուժացնելու Արցախի տաղավարը:

1