Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետեւ վստահ չէ, որ կհաղթի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետեւ վստահ չէ, որ կհաղթի

Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետեւ վստահ չէ, որ կհաղթի

ՀՅԴ-ն Արցախի անկախության ճանաչումը դիտարկում է որպես ռազմավարական քայլ համահայկական միավորման ճանապարհին։

Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը մարտի 6-ին՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաաշինքների միջեւ բանավեճերի ժամանակ:

«Բայց անկախության ճանաչումը մենք ռազմավարական քայլ ենք համարում։ Ու մենք դրան աջակցում ենք»,-նկատել է Մանոյանը։ Նրա խոսքով, կարեւորագույն քայլը, որի մասին ՀՅԴ-ն խոսում էր, Հայաստանի ու Արցախի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն է, որը կարող է դառնալ քայլ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման ճանապարհին։ Հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Բայց պարտադիր չէ, որ Ադրբեջանը համաձայնի։ Մենք աշխարհում բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, երբ հարցն այդպես է լուծվում , հաշվի առնելով, որ կողմերից մեկը համառորեն չի ցանկանում փոխզիջումների գնալ»,- նկատեց Մանոյանը։

Այն հարցին, կարող է արդյոք դա պատերազմի պատճառ դառնալ՝ ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում ոչ թե որովհետեւ Հայաստանը չի ճանաչել Արցախը, այլ որովհետեւ, վստահ չէ, որ կհաղթի։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին՝ Մանոյանը նկատեց, որ համաձայն է դրանց հիմքերին, բայց համաձայն չէ եզրակացություններին։ Այլ կերպ ասած ՝ համաձայն չէ տարածքային զիջումների հնարավորությանը։

news.am

1