Ադրբեջանը չի կարող հայ ժողովրդին ազատագրել սեփական հողից․ Մաջեդ Էլ Շաֆին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ադրբեջանը չի կարող հայ ժողովրդին ազատագրել սեփական հողից․ Մաջեդ Էլ Շաֆին

Ադրբեջանը չի կարող հայ ժողովրդին ազատագրել սեփական հողից․ Մաջեդ Էլ Շաֆին

Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ուղեկցությամբ այս օրերին Արցախում գտնվող Կանադայի One Free World International կազմակերպության հիմնադիր տնօրեն Մաջեդ Էլ Շաֆին եւ Կանադայի խորհրդարանի ընդդիմադիր պահպանողական կուսակցության անդամներ Տոնի Կլեմենտը եւ Ռեյչլ Հարդը մամուլի ասուլիս են ունեցել եւ պատասխանել լրագրողների հարցերին։

«Ադրբեջանը չի կարող հայ ժողովրդին ազատագրել սեփական հողից»,- իր խոսքում նշել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության հիմնադիր տնօրենը  եւ նշել, որ միջազգային հանրությունը պետք է հետաքննի եւ պատասխանատվության ենթարկի ադրբեջանցի պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտման եւ քաղաքացիական անձանց վրա անխտիր հարձակումների համար։

Մաջեդ Էլ Շաֆին նշել է, որ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպությունը գրավոր դիմելու է Կանադայի իշխանություններին եւ շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների այսօրինակ կոպիտ խախտումները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

1