Ադրբեջանը նպաստեց նրան, որ 2017-ին Արցախ այցելեցին գրեթե կրկնակի շատ զբոսաշրջիկներ․ Լապշին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը նպաստեց նրան, որ 2017-ին Արցախ այցելեցին գրեթե կրկնակի շատ զբոսաշրջիկներ․ Լապշին

Ադրբեջանը նպաստեց նրան, որ 2017-ին Արցախ այցելեցին գրեթե կրկնակի շատ զբոսաշրջիկներ․ Լապշին

«Ինձ համար հեռացող 2017-ը հեշտ չէր, քանի որ այդ տարվա գրեթե 9 ամիս անց եմ կացրել ադրբեջանական բանտում Արցախ այցելությունների պատճառով։ Ինձ բախտ վիճակվեց գտնվել ադրբեջանական կլանների կեղտոտ հաշիվներում, տեղեկանալ Ալիեւների ընտանեկան խժդժությւոնների մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ անձնական ինքնաթիռով եւ տեսնել, թե ինչպես են իրար կոկորդ կրծում իշխանության ու նավթային փողերի համար այդ մահմեդական երկրում, նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ (արցախյան հակամարտության պատճառով), այլեւ այլադավանների նկատմամբ ընդհանրապես․․․ Փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին՝ գաճաճային Ադրբեջանը ընդհակառակը, նպաստեց նրան, որ 2017-ին Արցախ այցելեց գրեթե կրկնակի ավելի զբոսաշրջիկներ, քան նախորդ տարի։ Նրանց թվում էին իմ լավ բարեկամները մերձբալթիկայից, ովքեր ֆիլմ են նկարահանել այս հրաշալի երկրամասի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, հուշարձանների մասին»։ Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով այժմ գտնվում է Չեխիայում։

1