Ադրբեջանը միեւնույն ցուցահանդեսին երկրորդ անգամ է փորձել խանգարել ԼՂՀ տաղավարի աշխատանքներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանը միեւնույն ցուցահանդեսին երկրորդ անգամ է փորձել խանգարել ԼՂՀ տաղավարի աշխատանքներին

Ադրբեջանը միեւնույն ցուցահանդեսին երկրորդ անգամ է փորձել խանգարել ԼՂՀ տաղավարի աշխատանքներին

‹‹WTM-Excel London-2014 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի աշխատանքների վերջին օրը ադրբեջանցիները կազմակերպել են հերթական հակաղարաբաղյան սադրանքը ՝ կազմակերպելով ցույց Արցախի տաղավարի մոտ: Սակայն ցույցը շուտով հաջողվեց կասեցնել եւ այս պահին ԼՂՀ պատվիրակությունը կանոնավոր շարունակում է աշխատանքները››,- այդ մասին Լոնդոնից տեղեկացնում են արցախյան տաղավարի պատասխանատուները:

 

Ի դեպ, երեկ ԼՂՀ պատվիրակությունը միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել է գինու համտես եւ ավանդական հյուրասիրություն:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-6-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական հինգ զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մասնակցում է  Լոնդոնում անցկացվող World Travel Market 2014 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: Միեւնույն տաղավարի ներքո ներկայացվում է  նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ցուցահանդեսին մասնակցում է  186 երկրի շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություն եւ զբոսաշրջային ոլորտի ավելի քան 50 000 մասնագետ:

1