Ադրբեջանը Արցախի շփման գծում կիրառել է Spike հակատանկային հրթիռներ և ականանետներ. ՊԲ (տեսանյութ)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը Արցախի շփման գծում կիրառել է Spike հակատանկային հրթիռներ և ականանետներ. ՊԲ (տեսանյութ)

Ադրբեջանը Արցախի շփման գծում կիրառել է Spike հակատանկային հրթիռներ և ականանետներ. ՊԲ (տեսանյութ)

Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները Պաշտպանության բանակի Մարտակերտ-Մատաղիս շրջանների ուղղությամբ կիրառել է Spike հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետներ: ՊԲ մամուլի ծառայությունը նաև հրապարակել է դա փաստող տեսանյութ: Այս մասին նշվում է ՊԲ հաղորդագրությունում:

ՊԲ հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանը խախտել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը» և «կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը»:

Պաշտպանության բանակից նաև հայտնում են, որ, հաշվի առնելով «ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը», այս անգամ զերծ են մնացել պատասխան գործողություններից, սակայն «նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան»:

1