Ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունները կբոյկոտեն արտահերթ ընտրությունները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունները կբոյկոտեն արտահերթ ընտրությունները

Ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունները կբոյկոտեն արտահերթ ընտրությունները

Ադրբեջանի ընդդիմադիր մի շարք կուսակցություններ որոշել են բոյկոտել ապրիլի 11-ին նշանակվածնախագահական արտահերթ ընտրությունները: Մասնավորապես՝ Ադրբեջանի ընդդիմադիր ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների նշանակումն իրենք գնահատում են որպես «ծաղրանք ընտրական ինստիտուտի նկատմամբ»:

Երեկ  հրապարակվել է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեվի որոշումը՝ նախագահական ընտրություններն անցկացնել ոչ թե այս տարվա հոկտեմբերի 17-ին, ինչպես ավելի վաղ նախանշված էր, այլ ապրիլի 11-ին:

Որպես պատճառ՝ Ադրբեջանի իշխանությունները նշում են, թե իբր տարվա 2-րդ կեսին երկրում մի շարք մասշտաբային, այդ թվում՝ միջազգային նշանակության միջոցառումներ են սպասվում, եւ զբաղված լինելով այլ գործերով՝ ընտրական գործընթացը կարող է խանգարվել:

1