Ադամ Շիֆ․ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» և Հայաստանի միջև պայմանագրի ժամանակն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադամ Շիֆ․ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» և Հայաստանի միջև պայմանագրի ժամանակն է

Ադամ Շիֆ․ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» և Հայաստանի միջև պայմանագրի ժամանակն է

Կոնգրեսական Ադամ Շիֆը շարունակում է ակտիվորեն փոխգործակցել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ՝ աջակցելով «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կողմից Հայաստանի դպրոցներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դրամաշնորհային ծրագիր իրականացնելուն:

«Վրաստանում իրականացված 140 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիրը կարող է լինել հաջողված աշխատանքային օրինակ՝ նմանատիպ կրթական ծրագրային փաթեթ Հայաստանում իրականացնելու համար, որը կտրուկ աճ է արձանագրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը: Նրա խոսքով՝ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կողմից Հայաստանում 100 մլն դոլարի կամ ավելի մեծ ներդրումը կնվազեցնի աղքատությունը, կստեղծի տնտեսական հնարավորություններ, կամրապնդի Հայաստանի և ԱՄՆ-ի կապերը ու կբերի դիվիդենտներ ապագա սերունդների համար:

Իր հերթին Ադամ Շիֆը նշել է, որ կորպորացիայի կողմից Հայաստանում 2006 թվականից իրականացված գյուղական տարածքների զարգացման 170 մլն դոլար արժողությամբ ծրագիրը եղել է շատ հաջող կապիտալ ներդրում, որպեսզի կրճատվի աղքատությունը գյուղական շրջաններում: «Եկել է կրթության վերաբերյալ նոր պայմանագրի ժամանակը, որով կօգնենք Հայաստանին անել հաջորդ քայլը տնտեսական կայուն աճի և միջին խավի զարգացման ուղղությամբ: Վերջին ժամանակներս ես շատ քննարկումներ եմ ունեցել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և Հայաստանի դեսպանության հետ, թե ինչպես շարժվենք առաջ այս կարևոր հարցի շուրջ»,- ասել է Շիֆը:

1