ԱԳՆ ղեկավարն ընդունել է The HALO Trust-ի արցախյան ծրագրի ղեկավարին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱԳՆ ղեկավարն ընդունել է The HALO Trust-ի արցախյան ծրագրի ղեկավարին

ԱԳՆ ղեկավարն ընդունել է The HALO Trust-ի արցախյան ծրագրի ղեկավարին

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Արցախում մարդասիրական ականազերծման ուղղությամբ կազմակերպության գործունեության, մասնավորապես, առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հետագայումս ևս հնարավորինս աջակցել հանրապետությունում The HALO Trust-ի գործունեությանը։

1