Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
02.02.2018թ. 17:18:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին եւ «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը ու աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը եւ բարերար Սամվել Կարապետյանը մշտապես հատուկ ուշադրություն են դարձնում Արցախին, եւ նրանց անմիջական մասնակցությամբ մեր հանրապետությունում իրականացվում են ռազմավարական նշանակության բազմաթիվ ծրագրեր՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի նաեւ ապագայում: