Ցուցահանդես՝ նվիրված Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին
18.12.2017թ. 16:23:26

Դեկտեմբերի 18-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բացվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված է կաթողիկոսի կյանքը եւ գործունեությունը:

ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը կարևորել է Գարեգին Հովսեփյանի գործունեությունը որպես հայագետ, ձեռագրագետ, մատենագետ, հնագետ, պատմաբան, բանասեր, մշակութաբան, մանկավարժ, փիլիսոփայության և աստվածագիտության դոկտոր:

«Լինելով բազմակողմանի զարգացած ու կրթված՝ նա շատ խորն էր ընկալում հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող երևույթները, և պատահական չէ, որ մեր ազգի համար կենսական նշանակություն ունեցող Սարդարապատի հերոսամարտում նա հանդես եկավ որպես նորորյա Ավարայի ոգեշնչողը»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը:

DSC_1187

Ցուցահանդեսում ներկայացված են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում,  ՀՀ պետական արխիվում պահվող կաթողիկոսի անձնական իրերն ու փաստաթղթերը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչ Տեր Պետրոսը իր խոսքում նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը գործում է Արցախի հավատքով, կամքով ու վճռականությամբ: Դրա փաստերից մեկն էլ Արցախի տարածքում Նոր Կիլիկիա թաղամասի կառուցումն է: «Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսն էլ իր մեջ է կրում արցախցու տիպն ու դրոշմը՝ հարուստ միտք, վեհանձն հոգի և բարի նկարագիր»,- մասնավորապես ասել է Տեր Պետրոսը:

DSC_1171

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Աժ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձիք:

Գարեգին Ա Հովսեփյանը ծնվել է Արցախի Մաղավուզ գյուղում, 1867 թ դեկտեմբերի 17-ին: 1943 թ ընտրվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։ Նա հավաքել է մինչև 1250թ. գրված ձեռագրերի 459 հիշատակարան, 1951թ. հրատարակել է «Հիշատակարանք ձեռագրաց» բացառիկ նշանակություն ունեցող հատորը։

Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մահացել է 1952 թ հունիսի 21-ին Անթիլիասում։

d5a3d5a1d680d5a5d5a3d5abd5b6-d5a1d680d684d5a5d5bad5abd5bdd5afd5b8d5bad5b8d5bd-d5b5d5b8d5bed5bdd5a7d683d5a5d5a1d5b6

DSC_1201

DSC_1204