Տիգրան Համասյանը 2 համերգ կունենա Երևանում
18.04.2017թ. 12:00:58

Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը An Ancient Observer ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում Երևանում նախապես հայտարարված մեկ համերգի փոխարեն կունենա 2-ը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է ինքը՝ Համասյանը.

«Քանի որ մայիսի յոթի Երևանյան համերգի տոմսերն արդեն մի շաբաթ է սպառված են, տեղեկացնում եմ, որ մայիսի ութին ևս մեկ համերգ է լինելու»,- գրել է նա:

Համերգները կկայանան Արամ Խաչատրյան համերգասրահում: